Բերման է ենթարկվել թիվ 42 երթուղայինում դրամապանակ գողացած քաղաքացին

14:25 • 14.01.17

Հունվարի 13-ին՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյանի պուրակի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:

Պատճառը եղել է գողություն կատարելու կասկածանքը: Ոստիկանություն է հրավիրվել նաև 22-ամյա Անի Ա.-ն:

Պարզվել է, որ Արմեն Հ.-ն թիվ 42 երթուղու ավտոբուսում Անի Ա.-ի պայուսակից գողացել է դրամապանակը՝ գումարով և տարբեր տեսակի քարտերով:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: