Դևիդ Բոուին և Լեոնարդ Քոհենը հետմահու առաջադրվել են Brit Awards մրցանակաբաշխությանը

23:03 • 15.01.17

Բրիտանացի ռոք երգիչ Դևիդ Բոուին և կանադացի պոետ և կատարող Լեոնարդ Քոհենը, որոնք կյանքից հեռացել են 2016-ին, հետմահու առաջադրվել են Brit Awards-2017 մրցանակաբաշխությանը: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է բրիտանական երաժշտական մրցանակաբաշխության կայքում:

Բոուի անունը ընդգրկված է «բրիտանացի մենակատար» անվանակարգում: Նրա հետ նույն անվանակարգում ներկայացվել են երգահան Դևիդ Քրեյգը, ռեփեր Կանոն, սոուլ-կատարող Մայքլ Կիվանուկան և երաժշտական պրոդյուսեր Ջոզեֆ Ջունիոր Ադենուգան: 

Քոհենը ընդգրկվել է «միջազգային մենակատար» անվանակարգում: Նրա հետ այս անվանակարգում հաղթելու համար կպայքարեն ամերիկացի երգիչ Բրունո Մարսը, ամերիկյան Bon Iver ֆոլկ-բենդը, կանադացի հիփ-հոփ կատարող Դրեյքը և կանադացի հեղինակ, պրոդյուսեր և կատարող The Weekend-ը: 

 

 

Դևիդ Բոուին և Լեոնարդ Քոհենը հետմահու առաջադրվել են Brit Awards մրցանակաբաշխությանը