Մալայզիայում ԻՊ-ի հետ կապերի մեջ վեց կասկածյալ է ձերբակալվել

16:30 • 15.01.17

Մալայզիայի ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եհտ կապերի մեջ: Այդ մասին հայտնում է New Straits Times-ը:


«Խոսքը կարող է լինել ԻՊ-ի հետ կապերի մասին: Մենք հետաքննություն ենք անցկացնում, քանի որ դեպքը երկրի անվտանգության համար վտանգ է ներկայացնում»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:


Իրավապահ մարմինները կիրակի առավոտյան երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Պասիր-Մաս քաղաքում գործողություն են իրականցրել: Ձերբակալվածները 30-ից 40 տարեկան են: Ոստիկանությունը նրանց տանը խուզարկությունների ժամանակ պայթուցիկ սարքերի պատրաստման նյութեր է հայտնաբերել: