110 ներգաղթյալով նավը խորտակվել է Լիբիայի ջրերում
110 ներգաղթյալի տեղափոխող նավը կողաշրջվեկ ու խորտակվել է Լիբիայի հարակից ջրերում: Հաջողվել է փրկել միայն չորս մարդու: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությանը:
Ներկա դրությամբ հաջողվել է ջրից հանել միայն ութ դի: Որոնողական աշխատանքները դժվարանում են վատ եղանակային պայմանների պատճառով:
Այլ մանրամասներ հայտնի կդառնան այն ժամանակ, երբ փրկված ներգաղթյալներին կհասցնեն ափ:










