Ֆիլիպինների նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն սահմանելու պատրաստակամության մասին

15:42 • 15.01.17

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է երկրում թմրանյութերի հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում ռազմական դրություն հայտարարելու պատրաստակամության մասին. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Եթե ես ցանկանամ և եթե դա ինչ-որ վտանգավոր բանի վերածվի, ես ռազմական դրություն կհայտարարեմ»,- ասել է Դուտերտեն:


Դուտերտեն իր վարչակազմի քաղաքականության հիմնասյուներից է դարձրել թմրանյութերի դեմ դաժան պայքարը անցած տարվա կեսին պաշտոնի գալուց հետո:


Հուլիսից ի վեր թմրանյութերի դեմ արշավում սպանվել է ավելի քան 6 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն մարդ ձերբակալվել է կամ հանձնվել իշխանություններին: