Ֆրանսիական ռետրո լուսանկարչությունը` ֆոտոշարքով (լուսանկարներ)

13:38 • 15.01.17

Ֆրանսիացի Ժակ-Անրի Լարտիգը, հավանաբար, պատմության ամենահայտնի սիրողական լուսանկարիչն է: Արվեստի աշխարհը բացահայտել է Լարտիգի աշխատանքները, երբ նա արդեն 60-ն անց է եղել և լուսանկարչական ցուցահանդես է կազմակերպել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:

Bigpicture-ի հաղորդմամբ` Լարտիգն իր գործունեությունը սկսել է այն բանից, որ լուսանկարել է իր ընկերների ժամանցն ու սովորությունները Փարիզում:

Լարտիգն ամբողջ կյանքի ընթացքում ձեռքի տակ ունեցել է իր ֆոտոխցիկը: Նա ընկերություն է արել ֆրանսիացի աստղերի հետ, ինչպես նաև լուսանկարել է իր ընտանիքը, կանանց ու սիրուհիներին:

Ստորև հրապարակում ենք Լարտիգի վառ ու գեղեցիկ աշխատանքները, որոնք պատկերում են Ֆրանսիայի գյուղացիական կյանքը, լուսանկարչի կանանց, ընկերներին և ճանապարհորդությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆրանսիական ռետրո լուսանկարչությունը` ֆոտոշարքով (լուսանկարներ)