Ճապոնացի վարպետի մանրապատկերները, որոնք սովորական խաղալիքներից իմաստալից են (լուսանկարներ)

23:16 • 16.01.17

Ճապոնացի արվեստաբան և նկարիչ Տացույա Տանակայի աշխատանքներն ապացուցում են, որ երբեմն փոքր չափի իրերը կարող են ավելի իմաստալից լինել. վարպետի մանր դիորամաները սովորական խաղալիքներից հետաքրքիր և բարդ են:

Boredpanda-ի հաղորդմամբ` Տանական այս մանրապատկերներն ստեղծում է ամեն օր` 2011 թվականից ի վեր: Վարպետն աշխատանքի ընթացքում օգտագործում է զանազան նյութեր և առարկաներ, այդ թվում` հացի կտորներ, ականջակալներ, բանանի կեղև, չիպսեր և այլն: Այսպիսով նա երկրորդ կյանք է տալիս ամենօրյա օգտագործման իրերին և նվազեցնում աղբի քանակը` դրանից օգտակար և գեղեցիկ արվեստի գործեր ստեղծելով:

Տանակայի աշխատանքներում շշի կափարիչը վերածվում է ռեստորանային տեսարանի, պլաստիկից պատրաստված կանաչ ձողիկները` բամբուկե անտառի, իսկ հիշողության քարտը` դաշնամուրի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճապոնացի վարպետի մանրապատկերները, որոնք սովորական խաղալիքներից իմաստալից են (լուսանկարներ)