Հորդանանում առյուծները հոշոտել են անասնաբույժին և նրա օգնականին

10:12 • 16.01.17

Հորդանանի արգելոցներից մեկում երեք առյուծ հարձակվել են անասնաբույժի և նրա պակիստանցի օգնականի վրա, երկուսն էլ մահացել են, գրում է The Sun-ը: 

Դեպքը պատահել է Հորդանանի Էլ Բալկա շրջանում գտնվող սաֆարի այգում: 

Այգու անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ մարդասպան առյուծները քնեցվել են: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: