Չեխիայում ֆլորբոլի մրցումների ժամանակ փլուզվել է մարզադահլիճի տանիքը, կան վիրավորներ (տեսանյութ)

14:10 • 16.01.17

Չեխիայի Չեսկա-Տրշեբովա քաղաքում փլուզվել է մարզահամալիրի տանիքը, որտեղ այդ ժամանակ դեռահասների շրջանում ֆլորբոլի մրցումներ էին անցկացվում, հայտնում է cznews.info-ն:


Երբ սկսվել է ճաքը և տանիքի փլուզումը, մոտ հարյուր մարդ հասցրել է դուրս գալ շենքից: Լուրջ վնասվածքներ են ստացել երկու հոգի:


Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Ենթադրաբար՝ տանիքը չի դիմացել ձյան շերտի ծանրությանը շինարարության ժամանակ թույլ տված սխալների պատճառով: Մարզահամալիրը վերջերս էր բացվել: