Ավստրալիան դադարեցրել է 2014 թվականի մարտին անհետացած մալայզիական Boeing-ի որոնումները
Ավստրալիան դադարեցրել է 2014 թվականի մարտին անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 ուղևորատար ինքնաթիռի որոնումները: Այս մասին ասվում է կառավարական համակարգող կենտրոնի կոմյունիկեում:
«Որոնողական գործակալության համակարգող կենտրոնը (JACC) դադարում է որևէ աշխատանք տանել ինքնաթիռի որոնման կամ միջադեպի հետաքննության ուղղությամբ», - ասվում է ծառայության հաղորդագրությունում:
Ընդ որում՝ տեքստում նշվում է, որ JACC-ը շարունակում է սերտորեն համագործակցել Մալայզիայի կառավարության հետ` տվյալ հարցի շուրջ տեղեկությունների փոխանակման և մահացած ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ Boeing 777-200-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ռադարների էկրաններից անհետացել է 2014 թվականի մարտի 8-ին։ Այն իրականացնում էր Կուալա Լումպուրից Պեկին MH370 չվերթը։ Ինքնաթիռի հետ կապը կորել է, դրա հետագա ճակատագիրը մինչ օրս անհայտ է մնում։










