Չինաստանում ջրի տակից դուրս է եկել Բուդդայի հնագույն արձանը (տեսանյութ)

10:30 • 17.01.17

Չինաստանի արևելյան հատվածում ջրամբարում ջրի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել է Բուդդայի հնամենի արձանը, հայտնում է Ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ուշագրավ հայտնագործության վերաբերյալ կադրերը հրապարակվել են YouTube-ում:


Նշվում է, որ վերանորոգման աշխատանքների պատճառով ջրամբարում ջրի մակարդակն իջել է ավելի քան 10 մ-ով: Դրա արդյունքում ջրի տակից երևացել է Բուդդայի՝ ժայռափոր դեմքը:


Գտածոն առաջինը տեսել են տեղի բնակիչները, իսկ այժմ դրա ուսումնասիրությամբ զբաղվում են հնագետները՝ ենթադրելով, որ արձանը ստեղծվել է Մին տոհմի ժամանակաշրջանում և ունի ավելի քան 350 տարվա պատմություն:


Գիտնականների կարծիքով՝ ջրամբարի հատակին՝ Բուդդայի ոտքերի մոտ, կա հնամենի տաճար, որը կարելի է ուսումնասիրել ստորջրյա սարքավորումների միջոցով:

 

Image result for В Китае из-под воды показалась древняя статуя Будды