Էմմա Ուոթսոնը ժամանակին հրաժարվել է «Մոխրոտի» դերից

17:43 • 17.01.17

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը հաստատել է, որ ժամանակին հրաժարվել է «Մոխրոտի» դերից: Ավելի ուշ դերասանուհուն առաջարկել են խաղալ Բելլի դերը «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում:

Ուոթսոնի խոսքով` ինքը Մոխրոտին համարել է ոչ բավական ոգեշնչող դերային մոդել, և Բելլը զգալիորեն ավելի շատ է համապատասխանում իր սկզբունքներին:


Դերասանուհին նաև պատմել է, որ ի սկզբանե ինքն անհանգստություն է զգացել «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի սցենարի կապակցությամբ, սակայն իրեն խոստացել են թույլ տալ մասնակցել հերոսուհու ստեղծման գործընթացին:

«Հերոսուհին շարունակում է մնալ հետաքրքրասեր, կարեկցող և բաց: Դերային մոդելի ընտրության հնարավորության դեպքում կցանկանայի այսպիսի կին մարմնավորել», - մեջբերում է The Telegraph-ը նրա խոսքերը:

Նշվում է, որ արդյունքում Մոխրոտի դերը խաղացել է բրիտանացի դերասանուհի Լիլի Ջեյմսը:

Էմմա Ուոթսոնը ժամանակին հրաժարվել է «Մոխրոտի» դերից