Ղրիմում ծայրահեղականության և ահաբեկչության մեղադրանքով ադրբեջանցի գործարար է ձերբակալվել
Ղրիմում կրոնական հիմքով ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Էմիլ Չեմադանովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են Չեմադանովի մտերիմները, դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է երեք ամսով:
Մեղադրանքի համաձայն՝ Չեմադանովը կապեր է ունեցել ծայրահեղական կրոնական խմբավորման հետ և մասնակցել է ահաբեկչության նախապատրաստմանը:
Չեմադանովը ծնվել է 1978 թվականին Ղրիմում, նա ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում Ղրիմում:










