Դիարբեքիրում 5.000 տարվա շումերական բժշկական դեղատոմս է հայտնաբերվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի նահանգում անվտանգության ուժերի հատուկ ջոկատները մաքսանենգության դեմ իրականացված գործողությունների ընթացքում պատահաբար հայտնաբերել են շումերական սեպագիր արձանագրությամբ քար, որն, ինչպես հետագայում է պարզվել, իրենից բժշկական դեղատոմս է ներկայացնում: Այս մասին հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը:
Արված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ սեպագիր արձանագրությունը պատկանում է Մ.թ.ա. 3-րդ հազարամյակին:
Նշվում է, որ սա բժշկական ոլորտում աշխարհի ամենահին արձանագրությունն է:










