Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջեները մասնակցել են «Օուշենի 8 ընկերները» ֆիլմի նկարահանումներին (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա կրտսեր քույրը՝ սուպերմոդել Քենդալ Ջեները, մեկնել են Նյու Յորք՝ նկարահանվելու «Օուշենի 8 ընկերները» (Ocean's Eight) ֆիլմում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 36-ամյա Քարդաշյանն ու 21-ամյա Ջեները, որոնք առաջին անգամ են մասնակցում ֆիլմի ստեղծմանը, նկարահանումներին ներկայացել են նրբաճաշակ հանդերձներով:
Պարբերականը մանրամասնում է, որ աստղային քույրերը նկարահանվել են ֆիլմի՝ MET Gala նորաձևության ամենամյա միջոցառման հատվածը ցուցադրող դրվագում:
Հայտնի է, որ «Օուշենի 8 ընկերները» ֆիլմը, որի սցենարի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, մեծ էկրան կբարձրանա 2018թ. ամռանը:


















