Իտալացի նկարիչը «տաղտուկ» պատը վերածել է արվեստի գործի (տեսանյութ)
Էրոն մականվամբ ստեղծագործող իտալացի գրաֆիտի նկարիչը, կիրառելով իր մասնագիտական հմտություններն ու արվեստագետին բնորոշ վառ երևակայությունը, սովորական պատերին գեղեցիկ նկարազարդումներ է անում՝ դրանք վերածելով հրաշալի կտավների:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Էրոնը Սան Կլեմենտե քաղաքի շինություններից մեկի պատերին նկարել է ճերմակ կարապների երամ, որը, կարծես, ճախրում է աստիճանների վրա:
Աղբյուրը նկատում է, որ լույսի և ստվերի գրագետ խաղի, ինչպես նաև 3D էֆեկտների շնորհիվ իտալացու ստեղծած պատկերն ունի գերիրական տեսք:










