Օբաման Սպիտակ տան բակում հանդիպել է անօթևան երեխաների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման, ում հաշված օրեր են մնացել երկրի ղեկավարի լիազորությունները վայր դնելու համար, կնոջ՝ Միշել Օբամայի հետ այցելել է Սպիտակ տան բակում կառուցված խաղահրապարակ, որը նախատեսված է Վաշինգտոնում ժամանակավոր կացարան ստացած անօթևանների երեխաների համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այցի ժամանակ Օբամաներն իրենց հատուկ անմիջականությամբ շփվել են, խաղացել երեխաների հետ: Նախագահին լուսանկարել են երեխաներին ճոճանակին նստած ճոճելիս, իսկ առաջին տիկնոջը՝ անօթևանների հետ զրուցելիս:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ կացարանում հիմնականում ապաստանել են բազմազավակ աֆրոամերիկացիները:
Հայտնի է նաև, որ Օբաման նախագահի պաշտոնում իրեն հաջորդող Դոնալդ Թրամփին առաջարկել է պահել անօթևանների համար խաղահրապարակը, սակայն նոր նախագահը հրաժարվել է:





















