Օբաման նախագահի պաշտոնից հեռանում է համակրանքի 58 տոկոս վարկանիշով. հարցում

11:19 • 17.01.17

Հասարակական կարծիքի Gallup ինստիտուտի հետազոտության տվյալների համաձայն՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի համակրանքի վարկանիշն ամերիկյան բնակչության շրջանում կազմում է 58 տոկոս:


Սոցիոլոգների տվյալներով՝ Օբամայի համակրանքի ցուցանիշը վերջին ամիսներին աննշան նվազել է, չնայած մինչ այդ նկատվում էր աճ, գրում է gazeta.ru-ն։ Եթե 2015 թվականի վերջին նրա մասին դրական էր արտահայտվում հարցման մասնակիցների 50 տոկոսը, ապա 2016 թվականի վերջին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, այդ ցուցանիշը հասել է 62 տոկոսի:


Նշվում է, որ Օբամայի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2009 թվականի հունվարին նրա երդմնակալության ժամանակ՝ 78 տոկոս, իսկ ամենացածր ցուցանիշը՝ 2014 թվականի նոյեմբերին՝ 42 տոկոս:


Հարցման հեղինակները նաև հայտնում են, որ Օբամային հաջողվել է առաջ անցնել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերից, ում վարկանիշը պաշտոնավարության վերջին օրերին 40 տոկոս էր: