Թրամփի և Պուտինի մասին BBC-ի ֆիլմը «նախկինից ավելի սառը» պատերազմ է կանխատեսել

10:21 • 17.01.17

Բրիտանական BBC One հեռուստաալիքը «Թրամփ. Կրեմլի թեկնածո՞ւ» վերնագրով 1,5-ժամանոց ֆիլմ է ցուցադրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հաղորդման գլխավոր հարցերից մեկը եղել է այն, թե ինչու է Թրամփն այդպես հիանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով: Պատասխանն այն է, որ աջ հայացքների համաշխարհային առաջնորդները համակրում են Ռուսաստանի նախագահին, որովհետև հիմնականում ուժի դիրքից հանդես եկողների կողմից են:


ԱՄՆ նորընտիր նախագահի ապագա կառավարության կազմի վերլուծությունը հաղորդման հեղինակին հանգեցրել է եզրակացության, որ «մինչ կառավարության որոշ անդամներ չափազանց քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ,  մյուսները զարմանալի կերպով մոտ են նրան»:


Եթե Թրամփի և Պուտինի ճանապարհները բաժանվեն, նշում է լրագրողը, «մեր առաջ նոր սառը պատերազմի հեռանկարն է՝ նախկինից ավելի սառը»: