Եկատերինբուրգում 7-ամյա աղջիկը գիշերով դպրոց է գնացել` շփոթելով օրվա ժամերը

18:58 • 18.01.17

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում քննիչները գործ են հարուցել կապված դպրոցահասակ աղջկա` գիշերային ժամին առանց ծնողների ուղեկցության զբոսնելու հետ: Այս մասին հայտնում ТАСС գործակալությունը` մեջբերելով ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել գիշերը: ԶԼՄ-ների հաղորդմամբ` 7-ամյա աղջիկը շփոթել է օրվա ժամերն ու դպրոց գնացել գիշերով: Աղջիկը չի կարողացել տուն վերադառնալ, քանի որ մոռացել է վերցնել տան բանալիները, իսկ խոսակցասարք մուտքի մոտ տեղադրված չի եղել:

Քրեական գործ է հարուցվել «Վտանգավոր իրավիճակում թողնելու» մասին հոդվածով:  

Քննիչների տվյալներով` երեխային նկատել է տեղի բնակիչներից մեկը, որն էլ և ոստիկանություն է զանգել: