Մալիում պայթյուն է որոտացել. կա 47 զոհ և 115 տուժած

18:27 • 18.01.17

Մալիում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 47 մարդ, այդ թվում` 5 մահապարտ ահաբեկիչ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով երկրի իշխանություններին:

Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունը որոտացել է Գաո քաղաքում տեղակայված ռազմական ճամբարի վրա իրականացված հարձակման ժամանակ: Պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը:

Մալիի զինված ուժերի ներկայացուցիչ Դիարան Կոնեն հայտնել է, որ միջադեպի հետևանքով 115 տուժած կա: