Ջեք Նիքոլսոնը թոշակի է անցել. Yahoo Movies UK
Ամերիկացի դերասան Ջեք Նիքոլսոնը թոշակի է անցել: Այս մասին հայտնել է Yahoo Movies UK-ը` հղում անելով դերասանի ընկեր և գործընկեր Պիտեր Ֆոնդային:
«Կարծում եմ` նա, ըստ էության, հանգստի է անցել», - ասել է Ֆոնդան:
Ֆոնդայի խոսքով` ինքը չի ուզում խոսել Նիքոլսոնի փոխարեն, սակայն նշել է, որ դերասանը մեծ աշխատանք է տարել և մեծ ֆինանսական հաջողության հասել:
Նշվում է, որ 2010 թվականից Նիքոլսոնը չի նկարահանվել ֆիլմերում: Ներկա պահին նրա վերջին ֆիլմերը Քեյսի Աֆլեքի «Ես դեռ այստեղ եմ» և Ջեյմս Բրուքսի «Չես իմանա» (How Do You Know?) ֆիլմերն են։










