Pixar-ի մուլտֆիլմերի «թաքնված կապի» մասին տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

16:18 • 18.01.17

Facebook-ի Toy Story էջը հրապարակել է տեսահոլովակ, որը ցուցադրում է Pixar ստուդիայի բոլոր անիմացիոն ֆիլմերի թաքնված կապը: Տեսահոլովակն արդեն հավաքել է 2,4 միլիոն դիտում:

The Independent-ի հաղորդմամբ` տարիներ շարունակ Pixar-ի երկրպագուները ենթադրել են, որ ստուդիայի բոլոր ֆիլմերը կարող են գոյություն ունենալ նույն կինոտիեզերքի շրջանակներում: Այժմ այս տեսությունն, ըստ երևույթին, պաշտոնապես հաստատվել է:

Այսպես, օրինակ, «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի գլխավոր կերպարը դառնում է «Փնտրելով Դորիին» մուլտֆիլմի ակվարիումի այցելուն, իսկ «Խիզախ սիրտը» մուլտֆիլմի նկարում երևում է «Հրեշների կորպորացիայի» հերոսը:

Նշվում է, որ «Խաղալիքների պատմություն - 3» մուլտֆիլմի արջին կարելի է տեսնել «Վերև» մուլտֆիլմում, իսկ «Ռատատույ» մուլտֆիլմում պատկերված ռեստորանի նման հաստատություն կա «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմում:

 

 

 

Pixar-ի մուլտֆիլմերի «թաքնված կապի» մասին տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)