Ռոման Պոլանսկին ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի նախագահ է ընտրվել
Ծագումով հրեա ռեժիսոր Ռոման Պոլանսկին ընտրվել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի նախագահ, հաղորդում է Variety-ն:
Պարբերականը գրում է, որ այս պատվավոր պաշտոնը չի պարտավորեցնում ավելի մեծ բանի, քան արարողությունից առաջ արտասանվող ճառի, սակայն այն վկայում է «անսասան հիացմունքի» մասին, որը Կինեմատոգրաֆի արվեստի և տեխնոլոգիաների ակադեմիան տածում է Պոլանսկու հանդեպ:
«Նկարիչ, կինեմատոգրաֆիստ, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, կատակերգու, ռեժիսոր. այնքան շատ բառ գոյություն ունի Ռոման Պոլանսկուն նկարագրելու համար, սակայն միայն մեկն է արտահայտում մեր հիացմունքն ու բերկրանքը. շնորհակալություն ձեզ, պարոն նախագահ», - հայտնել է ակադեմիան:
Պոլանսկին բազմիցս դարձել է «Սեզարի» դափնեկիր: Դրանից բացի, նա արժանացել է «Օսկար» մրցանակին «Դանակը ջրում» ֆիլմի համար:
Նշվում է, որ «Սեզարի» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 24-ին Փարիզում:










