Siri-ն կաթվածահար էքստրեմալին օգնել է շտապօգնություն կանչել

20:32 • 18.01.17

iPhone-ի Siri ձայնային ասիստենտը փրկել է հեծանվորդ-էքստրեմալ Էնդրյու Չոին, երբ նա կաթվածահար է եղել: Այս մասին հաղորդում է Motherboard պարբերականը:

Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի սկզբին Չոն զգացել է, որ իր վերջույթներն անզգայանում են, և որոշել է շտապօգնություն կանչել: Երբ նա վեր է կացել, որպեսզի դուռը բացի բժիշկների համար, տեղի է ունեցել արյունատար անոթի պատռվածք երրորդ և չորրորդ ողերի արանքում: Տղամարդու մարմինը պարանոցից ներքև անշարժացել է:

Նշվում է, որ Չոն ընկել է գետնին: Նրանից բացի տանը մարդ չի եղել, և նա չի կարողացել օգնություն կանչել: iPhone-ը ընկել է ուղիղ նրա դեմքի մոտ: Նա կարողացել է լեզվով ակտիվացնել ձայնային ասիստենտը և Siri-ին խնդրել շտապօգնություն կանչել:

Հիվանդանոցում Չոին վիրահատել են: Բժիշկները ենթադրում են, որ նա վերականգնվելու շանս ունի, սակայն ապագա 12 ամիսներին տղամարդը, ամենայն հավանականությամբ, կաթվածահար կմնա: