Իրանցին սառնախցիկ-բեռնատարով Գերմանիայի փոխարեն հայտնվել է Ուկրաինայում (տեսանյութ)

21:54 • 18.01.17

Ուկրաինա-ռումինական սահմանի անցակետում սահմանապահները Իրանի քաղաքացու են հայտնաբերել, որը թաքնվում էր սառնարան-բեռնատարում` բանջարեղենի արկղերի միջև: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:

 

Անօրինական ներգաղթյալը փորձում էր հայտնվել Գերմանիայում: Սառցարանում նա անցկացրել է ավելի քան 3 ժամ: Մեքենան, որում իրանցին երթևեկել է, Թուրքիայից Ուկրաինայի տարածքով մեկնում էր ԵՄ երկրներ:

 

Այժմ տղամարդը ժամանակավոր կալանքի տակ է գտնվում, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերեն: