Aerosmith-ի մենակատար Սթիվ Թայլերի` 1244 ձիաուժ հզորությամբ Venom GT սուպերքարն աճուրդի կհանվի (լուսանկարներ)
Barrett-Jackson աճուրդի տունը վաճառքի է հանում Aerosmith ռոք խմբի առաջատար Սթիվեն Թայլերի 1244 ձիաուժ հզորություն ունեցող Hennessey Venom GT Spyder սուպերքարը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, աճուրդը կկայանա հունվարի 20-ին ամերիկյան Սքոթսդեյլ քաղաքում: Մեքենայի մեկնարկային գինը չի հաղորդվում:
2016-ին Hennessey ընկերությունը Venom GT Spyder մեքենայով արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել բաց տանիքով մեքենաների շրջանում` 427.3 կմ/ժամ արագություն զարգացնելով:
Նոր Venom GT Spyder-ը Թայլերը 1.1 մլն դոլարով ձեռք է բերել 2012-ին: Venom GT Spyder մոդելի հզորությունը`պայմանավորված էլեկտրոնիկայի աշխատանքի ռեժիմով, կազմում է 800, 1000 կամ 1200 ձիաուժ:
Թայլերի մեքենայի առանձնահատկություններից մեկը JL Audio աուդիոհամակարգն է, որը կարգավորել է ռոք խմբի հնչյունային ռեժիսոր Դևիդ Ֆրանժիոնին:
Սուպերքարի վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն Սթիվ Թայլերի Janieʼs Fund հիմնադրամին, որը զբաղվում է սեռական բռնության զոհ դարձած անապահով երեխաների աջակցությամբ:












