Գիտնականները մտադիր է վերակենդանացնել 1960-ականներին անհետացած Կասպյան վագրի տեսակը

21:36 • 19.01.17

Կասպյան վագրը, որը Երկրի վրա բնակվող կատվազգիների խոշորագույն ներկայացուցիչներից էր, անհետացել է 1960-ականներին: Business Insider-ի հաղորդմամբ` այժմ գիտնականները փորձում են վերակենդանացնել այս կենդանատեսակը:

Biological Conservation ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ներկայացնում է վագրերի վերականգնման ծրագիրը դրանց ենթատեսակի` Սիբիրյան վագրերի միջոցով, որոնք գենետիկորեն նման են Կասպյան վագրերին:

Հեղինակների կարծիքով` հիմնականում Ռուսաստանի կեչու անտառներում բնակվող վագրերը կարող են հարմարվել Կենտրոնական Ասիայի բնակմիջավայրին, որտեղ դրանց միջոցով մտադիր են վերարտադրել անհետացած ցեղատեսակը:

Իրենց ծաղկուն շրջանում Կասպյան վագրերը հիմնականում բնակվել են Թուրքիայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, ինչպես օրինակ` Իրանում, Իրաքում, ինչպես նաև Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում:

 

Գիտնականները մտադիր է վերակենդանացնել 1960-ականներին անհետացած Կասպյան վագրի տեսակը