Ջոնի Դեփն ու այլ աստղեր արժանացել են People's Choice մրցանակին (լուսանկարներ)

13:01 • 19.01.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայացել է People's Choice («Ժողովրդի ընտրություն») մրցանակի հանձնման արարողությունը, որի հաղթողները որոշվել են հանդիսատեսի քվեարկության միջոցով:

People-ը գրում է, որ քվեարկության արդյունքում ամերիկացի դերասան Ջոնի Դեփը «Կինոյի սիրելի պատկերակ» է դարձել, իսկ ամենասիրված ֆիլմ է ճանաչվել Էնդրյու Սթենթոնի և Անգուս Մաքլեյնի «Փնտրելով Դորիին» ֆիլմը: Ամենասիրված դերասան է դարձել Ռայան Ռեյնոլդսը, իսկ ամենասիրված դերասանուհի` Ջենիֆեր Լոուրենսը:

Հանդիսատեսն ամենասիրված էքշն-ֆիլմ է ճանաչել Թիմ Միլլերի «Դեդփուլը»: Նույն ժանրում People's Choice մրցանակին են արժանացել Ռոբերտ Դաունի կրտսերն ու Մարգո Ռոբին:


Tatler.ru-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության ժամանակ Ջենիֆեր Լոպեսն արժանացել է «Կրիմինալ հեռուստատեսային դրամայի լավագույն դերասանուհի» մրցանակին` «Կապույտի երանգները» ֆիլմում դետեկտիվի դեր խաղալու համար:

 

 

 

 

 

 

 

 

Ջոնի Դեփն ու այլ աստղեր արժանացել են People's Choice մրցանակին (լուսանկարներ)