Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր զենքի մատակարարումների վերաբերյալ. Ալիև
Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ, «հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով»: Այդ մասին Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերի ստեղծմամբ: Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»,- նշել է նա:
Ալիևի խոսքով՝ սպառազինության ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի հեռանկարը «լավն» է:
«Դուք գիտեք պատմությունը, թվերը բարձրաձայնվել են, ստորագրվել են պայմանագրեր՝ 5 միլիարդ դոլարի շրջանակում, դրանց մեծ մասն արդեն իրականացվել է»,- նշել է Ալիևը:










