Հայաստանում ռուս զինծառայողների մասնակցությամբ հրամանատարական վարժանքներ են սկսվել

13:14 • 19.01.17

Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորամասերի հրամանատարային անձնակազմի մասնակցությամբ վարժանքներ են սկսվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:


«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում սկսվել են Գյումրիի և Երևանի զորամասերի հրամանատարային անձնակազմի մասնակցությամբ վարժանքներ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:


Ուսումնական միջոցառումներին ներգրավված է ավելի քան 150 զինծառայող, սպառազինության և ռազմական տեխնիկայի մոտ 30 միավոր, այդ թվում՝ ժամանակակից կապի, հետախուզության միջոցներ և Մի-8ՄՏ ռազմական տրանսպորտային ուղղաթիռներ:


Պրակտիկ պարապմունքներն անցկացվում են ցերեկը և գիշերը ծովի մակարդակից 1,5-ից 2,5 հազար մետր բարձրության վրա, «էքստրեմալ» կլիմայական պայմաններում։