Աբովյան քաղաքում բնակարանի սանհանգույցում հայտնաբերվել է 83-ամյա բնակչի դին

17:41 • 19.01.17

 

Հունվարի 19-ին, ժամը 14.40-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ռ. Շ.-ի բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Ռ. Շ.-ի (1934 թ. ծնված) դին: