Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամին ներառել են ահաբեկիչների ցանկում
Եգիպտոսի իշխանությունները երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Մուհամեդ Աբուտրիկային ներառել են ահաբեկիչների ցանկում՝ երկրում արգելված «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման հետ ենթադրյալ կապի համար, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ֆուտբոլիստի փաստաբանին:
Աբուտրիկայի փաստաբանի խոսքով՝ պետության գործողությունները հակասում են օրենքներին, իսկ նրա հաճախորդը չի դատապարտվել կամ պաշտոնապես չի տեղեկացվել նրան ներկայացված մեղադրանքների մասին: «Մենք կբողոքարկենք այդ որոշումը»,- ասել է փաստաբանը:
2015 թվականին Եգիպտոսի կառավարությունը սառեցրել է զբոսաշրջային ընկերության ակտիվները, որի համասեփականատեր էր համարվում Աբուտրիկան՝ «Մահմեդական եղբայրներին» տրամադրված ֆինանսական աջակցության համար: Ֆուտբոլիստը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները:










