Հավայան կղզիներում զբոսաշրջիկները մի քանի մետրից լավայի շատրվան են նկարահանել (լուսանկարներ, տեսանյութ)
Հավայիներում նավակներով տեղաշարժվող զբոսաշրջիկները նկարահանել են լավայի շատրվանը, որը ժայթքել է նրանցից մի քանի մետր հեռավորության վրա:
The Daily Mail-ը գրում է, որ լավայի շատրվանն անսպասելիորեն ժայթքել է Հավայան հրաբուխների ազգային պարկում գտնվող Կիլաուէա լեռան լանջից:
Նավապետի խոսքով` ինքն ու զբոսաշրջիկներն ապշել են տեսածից: Նա տեղի ունեցածն «անմոռանալի փորձ» է անվանել:
Նշվում է, որ Կիլաուէա հրաբխի մոտակայքում ձևավորվել է ավելի քան 10 հեկտար մակերեսով ցամաքային հատված: Կամոկունա կոչվող այս հատվածը հայտնի տեսարժան վայր է եղել զբոսաշրջիկների շրջանում, սակայն 2016 թվականի դեկտեմբերի 31-ին համարյա ամբողջ հատվածը փլուզվել է:













