91-ամյա ամերիկացին 18-րդ անգամ կայցելի ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը

14:02 • 19.01.17

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակիչ Հարոլդ Սմիք կրտսերը 18-րդ անգամ ներկա կգտնվի Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությանը:


Ինչպես նշում է nbcphiladelphia.com կայքը, 91-ամյա տղամարդն առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը 15 տարեկանում (1941թ. հունվարի 20): Այն ժամանակ երկրի ղեկավարի պաշտոնում էր ընտրվել Ֆրանկլին Ռուզվելտը:


Նշվում է, որ Սմիք կրտսերը պատրաստվում է ներկա գտնվել հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը՝ չնայած, որ քվեարկել էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին:


Հիշեցնենք, որ միջոցառումը կայանալու է հունվարի 20-ին՝ Կոնգրեսի շենքի մոտ: