Լոնդոնում 100 000 դանակից հրեշտակի տեսքով քանդակ են պատրաստել (լուսանկարներ)

22:24 • 19.01.17

Լոնդոնի Թրաֆալգար հրապարակի 4 հարթակներից մեկում կտեղադրվի 100 000 դանակներից պատրաստված քանդակը` ի հիշատակ դանակային հարձակման զոհ գնացած մարդկանց:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, հրեշտակի տեսքով պատրաստված քանդակը 8.2 մետր բարձրություն ունի: Այն ստացել է «Դանակե հրեշտակ» անվանումը: Արձանի պատրաստումը երկու տարի է տևել:

Դանակները, որից պատրաստվել է արձանը, փոխանցվել են երկրի ողջ տարածքում գործող 41 ոստիկանական բաժանմունքներում առգրավված իրերից: Դա տեղի է ունեցել «Փրկի՛ր մեկի կյանքը, հանձնի՛ր քո դանակը» նախագծի շրջանակներում:

Արձանը պատրաստած բրիտանական երկաթագործական կենտրոնի մասնագետների խոսքով` դրա նպատակն է բարձրացնել իրազեկությունը Մեծ Բրիտանիայում դանակով հանցագործությունների թվաքանակի աճի մասին:

Որոշ դանակների վրա փորագրված են այդ դանակի հարվածներին զոհ գնացած մարդկանց անունները: