Կրասնոդարում շտապ օգնության մեքենան մահացու հարված է հասցրել անցորդին

23:03 • 19.01.17

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մայրուղով ընթացող շտապ օգնության մեքենան մահացու հարված է հասցրել անցորդին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` մեջբերելով ՌԴ ՆԳՆ տեղի վարչության ներկայացուցչին, տվյալ գործով ստուգում է անցկացվում:

«Վթարը տեղի է ունեցել այսօր տեղի ժամանակով 06:20-ին Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին մայրուղու վրա: Կանչի մեկնող շտապ օգնության մեքենան բախվել է 69-ամյա տղամարդուն, ով անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված անցուղով: Ստացված վնասվածքներից տուժողը մահացել է», - հայտնել է ՆԳՆ վարչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` մայրուղու տվյալ հատվածում արագության սահմանափակում է եղել` 70 կմ/ժամ:  Ստուգման արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք վարորդը գերազանցել էր թույլատրելի արագությունը: