Հրդեհ Երևանում գտնվող ալյումինի գործարանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

11:32 • 19.01.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 19-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ալյումինի գործարանում:

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։ 

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձանգանքման խումբը: 

Հաշվարկներից չորսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են: 

Պարզվել է, որ գլանման արտադրամասում այրվում է 1 հաստոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.38-ին, մարվել՝ 11.52-ին: