Ձեր առաջին տիկինը լինելը կյանքիս մեծագույն պատիվն էր. Միշել Օբամայի հրաժեշտի գրառումը Twitter-ում

12:33 • 19.01.17

Միշել Օբաման, ում հաշված ժամեր են մնացել Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ պաշտոնում ծառայելու համար, իր հրաժեշտի գրությունն է արել Twitter սոցկայքի պաշտոնական միկրոբլոգում:


«Ձեր առաջին տիկինը լինելը կյանքիս մեծագույն պատիվն էր: Ի սրտե շնորհակալ եմ»,-մեջբերում է The Daily Mail-ը Միշել Օբամայի գրառումը՝ հավելելով, որ դրան կից առաջին տիկինը հրապարակել է իր և ամուսնու՝ գործող նախագահ Բարաք Օբամայի գրկախառնված լուսանկարը:


Պարբերականը հավելում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին, ինչից հետո Օբամաները կլքեն Սպիտակ տունը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը, նրա կինն ու 2 դուստրերը Սպիտակ տունն ազատելուց հետո չեն լքի Վաշինգտոնը: Նրանք կտեղափոխվեն 4.3 մլն դոլար արժողությամբ առանձնատուն՝ համալրված հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:


Հայտնի է, որ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո Օբամաների ընտանիքը կարճատև հանգստի կմեկնի արևաշող Փալմ Սփրինգս, որտեղից էլ կվերադառնա Վաշինգտոն, սակայն արդեն նոր առանձնատուն:

 

Michelle Obama shared a sweet photograph of herself cuddling up to Barack as they took in the view from the Truman balcony on Wednesday with less than 48 hours left in the White House