Ռուսաստանում կապիկներին նախապատրաստում են Մարս ուղարկելուն

23:52 • 19.01.17

Ռուսաստանի Բուժական կենդանաբանության կապիկների ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական ինստիտուտը սկսել է կապիկներին Մարս ուղարկելու ծրագրի իրագործումը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը` հղում անելով ինստիտուտի տնօրեն Սերգեյ Օռլովին:

 

«Կապիկներին նախապատրաստում են Մարս կատարելիք ուղևորությանը: Թռիչքի նախնական մոդելավորումը տեղի կունենա Երկրի վրա` Դուբնայի Միջուկային ֆիզիկայի կենտրոնում», ասել է Օռլովը:

 

Վերջինիս խոսքով` հետազոտական աշխատանքները կկատարեն Դաշնային պետական բյուջետային գիտական կենտրոնի աշխատակիցները: