Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Նամակում, որը Օբաման սկսել է «Իմ ընկերներ ամերիկացիներին» խոսքով, հիշատակում է իր իրավահաջորդին նամակ գրելու գործող ավանդույթի մասին և նշում է, որ նախ ցանկանում է շնորհակալություն հայտնել ամերիկացիներին` իրեն ԱՄՆ-ի 44-րդ նախագահը լինելու պատիվը շնորհելու համար:
Նամակում նա հիշում է այն տխուր և ուրախ պահերը, որ ապրել է իր ժողովրդի հետ միասին, ինչպես նաև ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել իր ղեկավարման տարիներին:
Նամակն ավարտելով` Օբաման կոչ է անում ամերիկացիներին անկախ քաղաքական հայացքներից ազնիվ քաղաքացիներ լինել:
Նախագահի լիազորությունները Օբաման պաշտոնապես կթողնի ուրբաթ` հունվարի 20-ին և այդ նույն օրը տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:










