Արմավիրի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին՝ զուգարանի հատակին բերանքսիվայր ընկած
Հունվարի 18-ին, ժամը 17։10-ին Արմավիր մարզի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Հայրենյաց փողոցի շենքերի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 1950 թ. ծնված ՍԳ-ի դին: Դին հայտնաբերվել է զուգարանում՝ դեմքով հատակին ընկած վիճակում:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ դեպքի առթիվ Արմավիրի Քննչական բաժնում ընթանում է հետաքննություն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դին 15-օրվա վաղեմության է: Ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը կպարզի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները:










