Հռոմի պապն oրհնել է Ֆիլիպինների սկանդալային նախագահին. Reuters
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապն օրհնել է Ֆիլիպիններին և այդ երկրի՝ իր սկանդալային հայտարարություններով հայտնի նախագահ Ռոդրիգո Դուտերտեին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դուտերտեի օգնական Խեսուս Դուրեզային:
«Երբ ինձ հնարավորություն ընձեռվեց համբուրելու Պապի աջը, ասացի նրան. «Ձե՛րդ Սրբազանություն, օրհնե՛ք Ֆիլիպինները», և նա պատասխանեց. «Այո՛, ես նաև օրհնում եմ ձեր նախագահին»»,-պատմել է Դուտերտեի օգնականը, որն այս օրերին գտնվում է Հռոմում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Դուտերտեն Հռոմի պապին «անառակի որդի» էր անվանել, երբ 2015թ. կայացած Պապական այցի ժամանակ երկրում խոշոր խցանումներ էին տեղի ունեցել: Սակայն ավելի ուշ Դուտերտեն ներողություն էր խնդրել՝ հստակեցնելով, որ իր ասածն ուղղված է եղել ոչ թե Պապին, այլ՝ ոչ կոմպետենտ պաշտոնյաներին:










