Պուտինը խաղաղ քաղաքակրթության առաջնորդն է. Վենեսուելայում Չավեսի անվան խաղաղության մրցանակ են շնորհել ՌԴ նախագահին

09:00 • 19.01.17

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի նախկին ղեկավար Ուգո Չավեսի անվան  խաղաղության մրցանակի հանձնաժողովը որոշել է մրցանակը շնորհել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է lenta.ru-ն:  


«Մենք Վլադիմիր Պուտինին ճանաչում ենք որպես խաղաղ քաղաքակրթության, բազմաբևեռ աշխարհի առաջնորդ: Մենք նրանից շատ բան ենք սովորում»,-իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Մադուրոն:


Վենեսուելայի նախագահը հավելել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել Ռուսաստան և մի շարք համաձայնագրեր կնքել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինին Չավեսի անվան խաղաղության մրցանակով պարգևատրելու մտադրության մասին Մադուրոն հայտարարել էր դեռևս հոկտեմբերին՝ նշելով, որ ՌԴ նախագահն արժանի է այդ մրցանակին:


Ng.ru-ն հավելում է, որ մրցանակն իրենից ներկայացնում է Չավեսի 6-մետրանոց արձանի փոքր տարբերակը: