Փողոցներում երթևեկող ինքնագնաց մեքենաների թիվը 2020-ին կարող է հասնել 10 մլն-ի
Մի շարք համաշխարհային մեքենաշինական ընկերություններ արդեն ներկայացրել են իրենց ինքնագնաց մեքենաների առաջին մոդելները կամ նախատիպերը, որոնք մոտ ապագայում կհայտնվեն աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում:
Այդ ընկերությունների թվում են գերմանական Mercedes, BMW ընկերություններն ու ամերիկյան Tesla-ն և ոչ միայն: Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, տեխնոլոգիական ընկերությունները ևս փորձում են առաջին քայլերը կատարել ինքնագնաց մեքենաներ արտադրելու ոլորտում:
Նման փորձեր անցած տարի կատարել է Google ընկերությունը, որը մտադիր էր իր ինքնակառավարվող մեքենաները փորձարկել Կալիֆոռնիայում:
Ինքնագնաց մեքենաները և ինքնուրույն ընթացքի ռեժիմին անցնելու հնարավորություն համալրված մոդելները ֆուտուրիստական շուկայում չեն ներառված:
Ըստ մասնագետների` նմանօրինակ մեքենաները երթևեկության մեջ կսկսեն շահագործել արդեն 2019-ին: Նրանց հաշվարկներով մեկ տարում փողոցներում երթևեկող ինքնագնաց մեքենաների թիվը կարող է հասնել 10 մլն-ի:










