Ձնահոսքի տակ հայտնված իտալիական հյուրանոցում ևս մի քանի ողջ մնացածների են հայտնաբերել

21:50 • 20.01.17

Իտալիայի Աբրուցո նահանգում, որտեղ օր ու գիշեր շարունակվում են ձնահոսքի տակ հայտնված լեռնային հյուրանոցի շրջանում անցկացվող փրկարարական աշխատանքները, ողջ մնացածների են հայտնաբերել:

Ինչպես տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքի կայքը, փրկվածների թվում են 6 մեծահասակ և երկու երեխա: Նրանց հայտնաբերել են ողբերգությունից մոտ երկու օր անց: Դեռևս տեղեկություն չկա, թե ինչ վիճակում են գտնվում տուժածները: Նրանց տեղափոխելու համար ուղղաթիռներ են կանչվել:

Նախկինում հաղորդվում էր 6 ողջ մնացածների մասին: Ձնահյուսքը լեռնային տեղանքում գտնվող եռահարկ հյուրանոցի վրա է թափվել հունվարի 18-ին՝ երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներից հետո: