Մելբուրնում մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ (լուսանկարներ)
Ավստրալական Մելբուրն քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ՝ դառնալով 3 մարդու մահվան պատճառ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 20 մարդ՝ այդ թվում նաև 4 երեխա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշվում է, որ մեքենայի վարորդը ձերբակալված է:
Ria.ru-ն մանրամասնում է, որ, Մելբուրնի ոստիկանության փոխանցմամբ, թեև վարորդը միտումնավոր է մեքենան քշել մարդկանց վրա, այնուհանդերձ՝ տեղի ունեցածն ահաբեկչության հետ կապ չունի:
Իրավապահները հավելել են, որ միջադեպը կապ ունի ժամեր առաջ Մելբուրնի մեկ այլ հատվածում տեղի ունեցած դանակահարության հետ:
















