2016-ի բնության ամենավառ լուսանկարները` ֆոտոշարքով (լուսանկարներ)

23:29 • 20.01.17

Միջազգային Outdoor Photographer of the Year մրցույթի շրջանակում ժյուրին ընտրել է 2016 թվականի ամենավառ լուսանկարները, որոնք պատկերում են բնությունն ու շրջակա միջավայրը: Մրցույթի արդյունքները հրապարակվել են նախագծի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ շրջակա միջավայրին նվիրված ֆոտոմրցույթն անցկացվում է արդեն վեցերորդ անգամ անընդմեջ: Այս տարի փորձագետները ստիպված են եղել ընտրություն կատարել 17 հազար աշխատանքներից, որոնց հեղինակները պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ են:

Մրցույթի կազմակերպիչների հաղորդմամբ` նախագծին մասնակցել են լուսանկարիչներ 50 երկրից: Անցած տարվա ամենահաջողված 150 լուսանկարները հրապարկվել են The Outdoor Photographer of the Year: Portfolio II գրքում:

Լուսանկարները պատկերում են վայրի կենդանիների, հիասքանչ և տպավորիչ բնապատկերներ, վառ ստորջրյա աշխարհ և այլ գեղեցիկ տեսարաններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-ի բնության ամենավառ լուսանկարները` ֆոտոշարքով (լուսանկարներ)