Դերասան Ալեք Բոլդուինը սուր ծաղրի է ենթարկել Թրամփին նրա երդմնակալությունից առաջ կայացած բողոքի ցույցի ժամանակ (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը Նյու Յորքում կայացած բողոքի ցույցի ժամանակ նմանակել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նմանակման տեսանյութը հրապարակվել է ITV News-ի Twitter-ի էջում: Տեսանյութը նկարահանվել է Թրամփի երդմնակալությանը նախորդած բողոքի զանգվածային ցույցի շրջանակներում, որին մասնակցել են ամերիկյան մշակութային գործիչների մեծ մասը:
«Ես ուզում եմ ասել, որ երկար ժամանակ եմ կանգնած այստեղ, այս սառնամանիքին: Ես զուգարան գնալու կարիք ունեմ, բայց զսպում եմ ինձ և դիմանում եմ: Ես այսօր երեկոյան հանդիպում ունեմ ռուսաստանյան դեսպանատանը, ես այնքան կդիմանամ, քանի դեռ չեմ հայտնվել այնտեղ», - Թրամփին նմանակելով ասել է դերասանը:
Ինչպես արդեն հաղորդել էինք, Բոլդուինից բացի բողոքի ակցիային մասնակցել են դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Մարկ Ռուֆալոն, երգչուհի Շերը և շատ այլ գործիչներ:
Alec Baldwin mocks President-elect Donald Trump during a protest rally in New York pic.twitter.com/SNwV9Fi1dE
— ITV News (@itvnews) January 20, 2017










