Սելին Դիոնը կկատարի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի օրիգինալ երգը

13:33 • 20.01.17

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը կկատարի Բիլ Քոնդոնի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի օրիգինալ երգը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ How Does A Moment Last Forever երգը գրել են «Օսկար» մրցանակի դափնեկիրներ Թիմ Ռայսն ու Ալան Մենկենը: Կատարումը հնարավոր կլինի լսել ֆիլմում, իսկ Դիոնի տարբերակը կհայտնվի վերջնական տիտրերի ժամանակ:

Հայտնի է, որ ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Էմմա Ուոթսոնն ու Դեն Սթիվենսը: Հեքիաթում կհայտնվեն նաև Յուեն ՄքԳրեգորը, Յեն ՄքՔելենը, Սթենլի Տուչին և Էմմա Թոմփսոնը:

Նշվում է, որ ԱՄՆ-ում «Գեղեցկուհին և հրեշը» կցուցադրվի մարտի 17-ին, իսկ սաունդթրեքը կհրապարակվի մարտի 10-ին:

 

 

Սելին Դիոնը կկատարի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի օրիգինալ երգը